Հայոց ցեղասպանությունը իրազեկող վահանակներ Հունգարիայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Հունգարիա51.jpg)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 20-ից Հունգարիայում տեղադրվել են 42 տեղեկատվական վահանակներ: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Հունգարիայի Հայ ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը:
Ցեղասպանությունն իրազեկող գրություններով վահանակները՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից, Հիշում ենք և պահանջում, Ոգեկոչում ենք մեկ ու կես միլիոն հայ նահատակների հիշատակը, տեղադրվել են մեծամասամբ Բուդապեշտի մեծ պողոտաներում և բանուկ խաչմերուկներում: