Հայերի արտաքսում, որպեսզի հիշենք և պահանջենք. Արաբական մամուլ

«Հայերն այսօրի» տեղեկացմամբ՝ «Էլ Սեֆիր» արաբական կայքում Մուհամեդ Էլ Նուրը գրում է, որ այս շաբաթ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ճիշտ մեկ դար առաջ մարդկության պատմության մեջ տեղի ունեցան ամենասարսափելի ջարդերը, որը միջազգային օրենքների համաձայն որակվում է որպես ցեղասպանություն:

Այն ժամանակ ներքին գործերի նախարարի կողմից պաշտոնական հրամանագրով որոշվել էր արտաքսել յուրաքանչյուր հայի, հատկապես տղամարդկանց:

Արտաքսման գագաթնակետը 1915 թվականի ապրիլի 24-ն է, արտաքսում, որը տևեց մոտ երկու տարի: Հայկական տվյալների համաձայն՝ սպանվեցին մոտ 1,5 միլիոն հայեր՝ իշխող «Իթթիհատ Ալ Թարաքի» կուսակցության անմիջական հրամանով:

Այս թվին հակադրվում են թուրքերը, ընդունելով սակայն, որ զոհերը կես միլիոնից էլ քիչ են: Բացի այդ, նրանք մեղադրում են հայերին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի հետ համագործակցելու համար, սակայն իրականությունը բոլորովին այլ է:

Այդ կոտորածները կապ ունեին այլախոհության անհանդուրժողականության հետ: Սա Օսմանյան մոտեցում է՝ սկսած Սուլթան Սալիմ Ա-ից և վերջինիս հաջորդող՝ Սուլթան Սուլեյմանի օրերին իրականացված ալավիների ջարդերից, երբ նրանց մեղադրեցին Պարսկաստանի հետ համագործակցելու համար, մինչև կարմիր սուլթանը՝ Աբդուլ Համիդը, երբ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների հիմքը դրվեց:

Քեմալ Աթաթուրքն էլ չէր տարբերվում իր նախնիներից, նույնիսկ Էրդողանը: Առաջինն իր «Երանի նրան, ով կասի՝ ես թուրք եմ», իսկ երկրորդը՝ «Թուրքիայում չկա քրդական հարց», հայտնի արտահայտություններով:

2009 թվականին Չինաստանի Շնգ Եանկ նահանգում տեղի ունեցան բախումներ «Ույգուր» փոքրամասնության և ամբոխի միջև, որի հետևանքով սպանվեցին մոտ 200 հոգի: Այդ դեպքը զայրացրեց Թուրքիայի այդ օրերի վարչապետ Էրդողանին և նա այդ դեպքը որակեց որպես ցեղասպանություն:

Հակառակ նրա, որ այդ բախումները տեղի են ունեցել ոչ թե Չինաստանի իշխանությունների հրամանով, այլ զայրացած ամբոխի պատճառով, 200 հոգին բավարար էր, որ Էրդողանը որակեր այն ցեղասպանություն, իսկ կես միլիոն, իրենց տվյալներով, սպանված հայերի փաստը բավարար չէ՝ այն ընդունել որպես ցեղասպանություն: Հավելենք նաև, որ Հայկական կոտորածները կատարվել են պետական հրամանագրով:

Էրդողանը 2009 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարեց, թե «իսլամը ցեղասպանություն չի իրագործում և անգամ չի սպանում», սակայն նա արդարացնում է ԴԱԱԵՇ-ի ահաբեկչական գործողությունները, որակելով այն «ժողովրդական հասկանալի ընդդիմություն»:

2007 թվականին, օրը ցերեկով սպանվեց հայ լրագրող Հրանտ Դինքը, և առ այսօր չեն բացահայտվել հանցագործության իսկական պատասխանատունները: Նույնիսկ հայ գրող Էթիեն Մահչուփյանը, որը նշանակվել էր վարչապետ խորհրդական ,ասել էր, որ այդ կոտորածները կարելի է որակել միայն որպես ցեղասպանություն:

Ցեղասպանությունը սոսկ պատմական դեպք չէ, այլ արժեքների հարց է՝ մարդասիրական և բարոյական չափանիշներով:

Scroll Up