Ամերիկայի հայկական համագումարի ցուցադրությունը Հոլոքոստի թանգարանում

Ապրիլի 12-ին հարավ-արևմտյան Ֆլորիդայի Հոլոքոստի թանգարան-կրթական կենտրոնում Ամերիկայի հայկական համագումարի (Համագումարի) կապերի բաժնի տնօրեն Թանիել Քուշաքջյանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանության պատկերային նկարների» ցուցադրությունը` հիշատակելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը,գրում է News.am –ը:

Քուշաքջյանը քայլ առ քայլ քննարկել է սպանությունների համակարգային բնույթը, և ներկայացրել 20 նկարների ցուցադրություն` կարևորելով մանրամասների փաստարկումը լուսանկարների միջոցով, որոնք արվել են այդ ժամանակի ականատեսների, այդ թվում` ամերիկացի միսիոներների և գերմանացի սպաների կողմից:

Թվով 4-րդ` «Հայոց ցեղասպանության պատկերային նկարներ» թվային ցուցահանդեսը մեկնարկել է անվճար և համախմբում է միասնական հավաքածուի հիմնական պատկերները, որոնք արձանագրում են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ դաժան վերաբերմունքը և նրանց պատմական համայնքների լիակատար ոչնչացումը:

Մայամիում Թուրքիայի հյուպատոսությունը նամակ է ուղարկել` փորձելով խոչընդոտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկմանը:

«Մենք խորապես գնահատում ենք Հոլոքոստի թանգարանի ղեկավարության` ըստ պլանավորածի ծրագիրը շարունակելու որոշումը և վստահենք, որ Թանիելի ներկայացումը լավ է ընդունվել»,- հայտնել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Չնայած ճշմարտությունը լռեցնելու ցինիկ փորձերին, այն կբարձրաձայնվի»:

Scroll Up