Էթյեն Մահչուփյանին ազատել են Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից, գրում է NEWS.am-ը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էթյեն Մահչուփյանի հեռացման պատճառը նշում են տարիքի անհամապատասխանությունը աշխատանքի հետ։

Ավելին, թուրքական Hurriyet-ը  զավեշտալի պնդում է արել, թե Մահչուփյանին հեռացրել էին դեռեւս մարտի 9-ին, այսինքն, երբ Մահչուփյանը 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր հայտարարել, արդեն Դավութօղլուի խորհրդականը չէր։

Նշենք, որ Էթյեն Մահչուփյանը Հռոմի Պապի ելույթից հետո հայտարարել է, թե անհնար է Աֆրիայում եւ Բոսնիայում տեղի ունեցածը ասել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը չասել։ Նա պնդել էր, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ ինչպես է այսքան տարի չասել։

Scroll Up