Կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարը

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ 2015թ. ապրիլի 12-ին անհայտ անձինք կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարի վրա քանդակված  խաչը և վնասել խաչքարը:

Տեղի հայ համայնքը դիմել է քաղաքի համապատասխան մարմիններին (քաղաքային իշխանություններ, ոստիկանություն), որպեսզի խաչքարը վերականգնվի, իսկ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության:

Այժմ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում համայնքի կողմից կազմակերպվող ապրիլյան բոլոր միջոցառումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև խաչքարը հետագա վնասումից զերծ պահելու նպատակով:

Scroll Up