Կիպրոսի նախագահը ապրիլի 24-ին Երևանում կլինի

 Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիատիսն ապրիլի 23-25-ը կլինի Հայաստանում, հայտնում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանը։ Այս մասին տեղեկանում ենք նաև  Հանրային ռադիոյի պաշտոնական կայքից:

Պատգամավորի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կիպրոսի նախագահն ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնական հրավերը եւ ապրիլի 23-25-ը կայցելի Երեւան «Կիպրոսի կառավարության զորակցությունը հայ ժողովրդին հայտնելու եւ Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեւոչման արարողություններին մասնակցելու համար»։

Scroll Up