ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումները Բեյրութում

Պաշտոնական այցով Բեյրութում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, շարունակվում են նախարարի հանդիպումները` նախատեսված է հանդիպում Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային հանձնաժողովների և Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների, Հայկազյան համալսարանի ուսանողների հետ: ՀՀ դեսպանությունում նախարարը ներկա կլինի երախտագիտության երեկոյին, որին հրավիրված են Լիբանանում այլ երկրների դեսպաններ, Լիբանանի կառավարության ու խորհրդարանի պաշտոնյաներ:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում նախարար  Հրանուշ     Հակոբյանը կմասնակցի և գնահատանքի խոսք կասի Բեյրութի «Ծաղիկ» գրական հանդեսի կազմակերպած Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը, կունենա մի շարք այլ հանդիպումներ և ընդունելություններ:

Հրանուշ Հակոբյանին կընդունի Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին:

Լիբանանյան այցի ավարտին ՀՀ դեսպանությունում տեղի կունենա մամուլի ասուլիս:

Scroll Up