Բուլղարիայի հայերի միությունը խստորեն դատապարտել է Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունը

Հունվարի 12-ին Բուլղարիայի Հայերի Միության նախագահ Հարություն Հովսեփյանը ցավակցական նամակ է ուղարկել Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Քսավիեր Լապեր դյո Կաբանին, որում ԲՀՄ անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ խստորեն դատապարտելով իսլամ ծայրահեղականների կողմից իրականացված ահաբեկչությունը «Charlie Hebdo»պարբերականի խմբագրությունում, ինչպես նաև Փարիզի փողոցներում, տեղեկացնում են ԲՀՄ մամլո ծառայությունից:

«Իսլամ ծայրահեղականների նման պահվածքը միանգամայն անընդունելի է և որևե արդարացում չկա: Անընդունելի է, մանավանդ, երբ նման տարրերը, չարաշահելով ֆրանսիական հասարակության հյուրընկալությունը, փորձում են ուժի և ​բռնության միջոցով իրենց ծայրահեղական հայացքները հաստատել մի երկրում, որը խորհրդանիշն է հանդիսանում խոսքի ազատության, ժողովրդավարության և մարդկային իրավունքների:
Բուլղարիայի Հայերի Միությունը իր զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի իշխանություններին ահաբեկչության և իսլամ ծայրահեղականության դեմ պայքարում:
Մաղթում ենք Աստծու օրհնությունները և Սուրբ Հոգու մխիթարությունը մեր եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին:», ասված է Հարություն Հովսեփյանի նամակում:
Scroll Up