Ամստերդամում թուրք հետազոտող Ուգուր Ումիթ Ունգորը դասախոսություն կկարդա Հայոց ցեղասպանության թեմայով

Ամստերդամում Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված միջոցառում կկազմակերպվի հունվարի 30-­ին:

Նախատեսվում է, որ դասախոսություն կկարդա Ուտրեխտի համալսարանի պատմության դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի (NIOD) գիտաշխատող դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորը`
«Ցեղասպանության պատճառների և ընթացքի» մասին:

Այդ օրը կազդարարվեն Նիդերլանդներում և այլ վայրերում Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միությունից:

Միջոցառումը կազմակերպվել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24 կոմիտեի» և Հայ ուսանողական «Գլաձոր» միության (ASV Gladzor) համագործակցությամբ:

Scroll Up