Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եգիպտոսի վարչապետին

Դակարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել ակտիվացման, բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, գիտակրթական և մշակութային շփումների խրախուսման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։
Եգիպտոսի վարչապետը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարին՝ Կահիրեի համալսարանում հայագիտության ամբիոնի վերաբացման վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների մասին։