Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/Untitled-115.jpg)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-ից 13-ը գումարվելիք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները նոյեմբերի 10-ին` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ծաղկեպսակներ զետեղեցին հուշահամալիրի մոտ, ապա անմար կրակի առջև կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հայոց Եղեռնի նահատակների հոգիների խաղաղության համար: