Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը

Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին կընդունի Հանրապետությաննախագահ Սերժ Սարգսյանը։
Նույն օրը տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և ԴեյվիԴ Լիդինգտոնի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիսը։
Ժամը՝ 9.30 Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իրլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելիԾիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոցցեղասպանության զոհերի հիշատակին: