Հալեպի հայ կաթոլիկների հոգևոր հայրը Հռոմի պապին պատմել է Սիրիայի հայկական համայնքի խնդիրների մասին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/images5.jpg)
Հալեպի հայ կաթոլիկների արքեպիսկոպոս Բութրոս Մարայաթին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից իրականացվող վերջին շրջանի գործողությունների առնչությամբ իր մտահոգություններն է փոխանցել Հռոմի Ֆարնցիսկոս պապին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մարայաթին ասել է իտալական La Stampa պարբերականի հետ զրույցում:
Արքեպիսկոպոսը մտավախություն է հայտնել, որ Իրաքի եզդիներից և քրիստոնյաներից հետո իսլամիստների հաջորդ թիրախը լինելու են հայերը: Մարայաթին նշել է, որ ավելի քան 500 տարի Հալեպում բնակվող հայերն այժմ բարդ դրության մեջ են հայտնվել: Նա ընդգծել է, որ Հալեպի հայերի մի մասն էլ 1915 թվականի Հայոց ցեղասպանության արդյունքում այստեղ է եկել Կիլիկիայից: Հիշեցնելով, որ նախքան Սիրիայի ներսում ընթացող պատերազմը երկրում բնակվում էր շուրջ 100 հազար հայ` արքեպիսկոպոսը Հռոմի պապին ցավով հայտնել է, որ պատերազմի հետևանքով հայերի կեսը հեռացել է Սիրիայից: Նա նշել է, որ երկիրը գլխավորապես լքել են հարուստները կամ այլ երկրի քաղաքացիություն ունեցող հայերը, իսկ Սիրիայում մնացածները, որպես կանոն, տնտեսապես վատ դրության մեջ են և աղքատ:
Հալեպի կաթոլիկ հայերի արքեպիսկոպոսը Ֆրանցիսկոս պապին հայտնել է, որ Սիրիայում մնացած հայերը բավականին վատ վիճակում են գտնվում: Թեպետ կաթոլիկ եկեղեցուն առընթեր միջազգային կազմակերպությունները և «Կարմիր խաչ»-ը զգալի օգնություն են տրամադրում, այդուհանդերձ շատ եկեղեցիներ և կրոնական համայնքին պատկանող շինություններ լրջորեն վնասվել են պատերազմից:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: