Հայոց լեզվի արագացված դասընթացով մեկնարկեց «Սփյուռք» ամառային դպրոցը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/diaspora-school-2014.jpg)
Հուլիսի 7-ին հայոց լեզվի արագացված դասընթացով մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցը, որն իրականացվում է Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ: «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի արագացված դասընթացին մասնակցության իրավունք է ստացել 110 սփյուռքահայ աշխարհի 15 երկրից:
Հայոց լեզվի արագացված դասընթացի խմբերը ձեւավորվել են մասնակիցների լեզվական գիտելիքների մակարդակին համապատասխան:
Բոլոր մասնակիցները ստացել են ուսումնական և միջոցառումների ծրագրերի ուղեցույցներ, դասացուցակ, ինչպես նաև ուսումնաօժանդակ անհրաժեշտ պարագաներ: