Կկայանա«Արի տուն» ծրագրի 1-ին փուլի փակման հանդիսավոր արարողությունը

Հունիսի 23-ին, ժ.18:00-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում կկայանա «Արի տուն» ծրագրի 1-ին փուլի փակման հանդիսավոր արարողողությունը:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ավանդական դարձած խարույկի շուրջ կհավաքվեն Սփյուռքից ժամանած պատանիներն ու աղջիկները, որոնց հետ կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, երգիչ Անդրեն:
Ժ.16:30-ին լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից (հասցե՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբոըւնի Պլազա» բ/կ):