Մշակութային միջոցառումներ «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/300px-Առնո_Բաբաջանյանի_անվ._համերգասրահ_31.jpg)
Մայիսի 24-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանում անցկացվող «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի եզրափակիչ միջոցառումը:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Ն. Գ. Մոհամմադ Ռեյիսին, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը:
Կցուցադրվի Նոր Ջուղայի հայ համայնքին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը նվիրված ֆիլմ:
Ելույթ կունենան Սպահանի «Կոմիտաս» երգչախումբը և Աննա Մայիլյանը:
Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում կգործի «Նոր Ջուղայի հայ համայնքն անցյալի և ներկայի խաչմերուկներում» խորագրով ցուցահանդես:
Կներկայացվեն հայտնի նորջուղայեցիների և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հայրերի կենսագրությունները, լուսանկարներ, Նոր Ջուղայի մասին գրքեր, թերթեր և ամսագրեր, արխիվային այլ նյութեր:
Տեղի կունենա նաև տարազների ցուցադրություն: