Հալեպում կրկին հայեր են վիրավորվել

Հալեպում մայիսի 3-ին ռումբերի պայթյունների հետևանքով կրկին հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Հալեպի պետական համալսարանի մոտ ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել է հայ ուսանող Նաիրի Գրիգորյանը: Բարեբախտաբար, նրա վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում:

Մայիսի 3-ին տասնյակ հրասանդներ են ընկել Հալեպի տարբեր թաղամասերում: Դրանցից 4-ն ընկել են Հալեպի հայաշատ Ազիզիե թաղամասում, որոնց հետևանքով մեծ թվով զոհեր և վիրավորներ կան: Վիրավորների թվում է Կաթողիկե համայնքի կղերական Տեր Կոմիտաս Տատաղլեյանը:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up