Քեսապահայերը առանց խտրականության մեկ որոշում ունեն՝ վերադառնալ Քեսապ
Մենք հրաշքների ակնկալիքներ չունենք, որ մեկ օրում ամբողջովին կազատագրեն մեր բնակավայրը՝ Քեսապը, սակայն այստեղ այդ լուրերից հետո ժողովրդի տրամադրությունը բարձրացավ և սպասում ենք նորությունների: Սակայն մենք պետք է հնարավորինս ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք ժողովրդի՝ քեսապահայությանս չորրորդ տեղահանությունը: Լավատես լինելը լավ է, սակայն իրատես լինելն առավել ճիշտ է:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քեսապի գործադիր մարմնի անդամ Կարո Մանջիկյանն՝ անդրադառնալով այն լուրերին, որոնց համաձայն՝ Քեսապն ազատագրվել է:
«Մեզ այստեղ տեղեկացրին, որ սիրական բանակն ազատագրել է Քեսապի ոստիկանատունը, բանակը հրակոծում է ու մաքրագործում քաղաքը, սակայն առայժմ փոքր-ինչ երևակայական կլինի ազատագրման մասին խոսելը, հրաշք կլինի, բայց, ամեն դեպքում, հույսով սպասում ենք»:
Կ. Մանջիկյանը ընդգծեց նաև, որ անմիջապես բանակից եկած պաշտոնական տվյալներով տեղեկություններ ունեն միայն այն մասին, որ ազատագրման աշխատանքներն ընթացքի մեջ են.
«Առայժմ զորքը պայքարում է, իսկ ազատագրված լինելու մասին դեռ շուտ է խոսելը, այսինքն դա մեկ օրում ակնկալել չեն կարող»:
Մանրամասն՝ ԳԱԼԱ-ում: