Նոր Ջուղայի ուղեցոյց-միջնակարգ դպրոցների աշակերտութիւնը յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին

Չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի «Քանանեան» աղջ. եւ «Կատարինեան» տղ. ուղեցոյց-միջնակարգ դպրոցների աշակերտութիւնը, ուղեկցութեամբ տեսչութեան ուսոցչական կազմերի ու ծնողական խորհուրդների, նեկայ գտնւեցին Ս.Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղադրւած Եղեռնի յուշարձանի մօտ, ուր նրանց ողջունեց Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախումբի ներկայացուցիչ Սօսէ Պօղոսեանը: Աշակերտութիւնը վանկարկեց պարսկերէն եւ հայերէն լեզուներով ցեղասպանութեան իրողութիւնը դատապարտող կարգախօսներ, եւ ներկայացւեց օրւան համապատասխան խօսքով ու երգով յագեցած գեղարւեստական ծրագիր, այնուհետեւ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը ողջունեց նրանց ներկայութիւնը եւ իր հայրական պատգամը յղեց երիտասարդ-երիտասարդուհիներին, ապա Եղեռնի զոհերի հոգիների խաղաղութեան համար աղօթեցին միասնաբար: Ծաղկեմատոյց տեղի ունեցաւ «Կիլիկիա» երգի կենդանի կատարման եւ վանկարկւող լոզունգների ներքոյ:
Նշելի է, որ ինչպէս կրթահամալիրի մանկապարտէզ-նախակրթարան եւ տարրական բաժինների, այնպէս էլ այս դպրոցների աշակերտական ծաղկեմատոյցին թեմակալ առաջնորդ Սրբազան հօրից բացի՝ ներկայ էին նաեւ ազգային մարմինների, շրջանիս Հայ դատի հանձնախմբի եւ Հայոց ցեղասպանութեան 99-ամեակի ոգեկոչման յանձնախումբի ներկայացուցիչները:
Երանուշ Թահմազեան
Իրան (ՆորՋուղա)
Լուսանկարները՝ հեղինակի