ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի տեսաուղերձի տեքստը «Եվրահայկական խաղեր 2014»-ի մասնակիցներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/images-15.jpg)
Սիրելի՛ Եվրահայկական խաղերի մասնակիցներ,
թանկագին հայրենակիցներ և հյուրեր
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս «Եվրահայկական խաղեր 2014-ի» մեկնարկի առթիվ: Այսօր դուք մասնակիցն եք չափազանց կարևոր ու հայանպաստ մի իրադարձության:
Եվրահայկական խաղերը Սփյուռքի և ընգհանրապես հայության շրջանում արդեն իսկ գրավել են իրենց առանցքային ու կարևոր տեղը` դառնալով ազգային միասնության և հայկական համայնքների/երիտասարդների միջև կապերի զարգացման և ամրապնդման չափազանց կարևոր մի նախաձեռնություն: Դրա վառ ապացույցն է յուրաքանչյուր տարի անցկացվող խաղերի աշխարհագրական լայն ընդգրկումը, մասնակիցների տարեցտարի ավելացող թիվը և այն ոգևորությունը, որ բոլորս միասին ամեն տարի ապրում ենք: Ուրախալի է այն փաստը, որ երիտասարդ մասնակիցների կողքին են նաև տարեցներ, որոնք իրենց փորձով ու ջանասիրությամբ նոր ուժ ու լիցքեր տալիս այս խաղերի ընթացքին: Մենք պետք է գիտակցենք այն, որ այս միջոցառումները ոչ միայն մարզական մրցումներ են, այլև մեր ժողովրդի համերաշխության ու միասնության, միմյանց ճանաչելու և ընկերական ջերմ կապեր ստեղծելու ևս մեկ հիանալի հնարավություն ու դրսևորում:
Ես ուրախ եմ, որ ապրելով Հայրենիքից դուրս, չեք մոռացել հայ լինելու մասին և այսքան մեծ խանդավառութմաբ եք վերաբերվում այս հայկական համախմբող սպորտային միջոցառմանը: Ցանկանում եմ նաև յուրաքանչյուր տարի բոլորիդ տեսնել Հայաստանում և Հայրենիքում անցկացվող մարզական և այլ միջոցառումներին:
Վստահ եմ, որ ձեր միավորող, հաղթական ոգին և սպորտային այս մրցակցությունը նոր ու զորավոր լիցքեր են հաղորդելու բոլորիս, որպեսզի հաջորդող տարիներին այս խաղերը հիմք դրաձնենք ավելի մեծ համահայկական նեխաձեռնությունների:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տարի լրանում է Եվրահայկական խաղերի անցկացման 20-ամյակը, և այս կապակցությամբ շնորհավորում Ձեզ և խաղերի հիմնադիր անձաց, որոնք կարողացան սկիզբը դնել այս հիանալի հայանպաստ նախաձեռնությանը դարձնելով այն արդեն իսկ կայացած մարզական տոն:
Մաղթում եմ բոլորիդ, խաղերի բոլոր տարիների կազմակերպիչներին, մարզիկներին, մասնակիցներին ու աջակիցներին հաջողություններ, մարտական տրամադրություն ու հաղթական ոգի և ցանկանում, որ գալիք տարիներին էլ ավելի մեծ ոգևորությամբ ու ջանասիրությամբ շարունակեք 20 տարի առաջ նախաձեռնած այս արդար գործը: