ՀՀ Սփիւռքի Նախարարի Պաշտօնակատար Հրանոյշ Յակոբեանի Ուղերձը «Եւրոհայկական խաղեր 2014»-ի Մասնակիցներուն

Սիրելի՛ Եւրոհայկական խաղերու մասնակիցներ,

Թանկագին հայրենակիցներ եւ հիւրեր

Ջերմօրէն շնորհաւորում եմ բոլորիս «Եւրոհայկական խաղեր 2014-ի» մեկնարկի առթիւ: Այսօր դուք մասնակիցն էք չափազանց կարեւոր ու հայանպաստ մի իրադարձութեան:

Եւրոհայկական խաղերը Սփիւռքի եւ ընդհանրապէս հայութեան շրջանում արդէն իսկ գրաւել են իրենց առանցքային ու կարեւոր տեղը` դառնալով ազգային միասնութեան եւ հայկական համայնքների/երիտասարդների միջեւ կապերի զարգացման եւ ամրապնդման չափազանց կարեւոր մի նախաձեռնութիւն: Դրա վառ ապացոյցն է իւրաքանչիւր տարի անցկացուող խաղերի աշխարհագրական լայն ընդգրկումը, մասնակիցների տարէցտարի աւելացող թիւը եւ այն ոգեւորութիւնը, որ բոլորս միասին ամէն տարի ապրում ենք: Ուրախալի է այն փաստը, որ երիտասարդ մասնակիցների կողքին են նաեւ տարեցներ, որոնք իրենց փորձով ու ջանասիրութեամբ նոր ուժ ու լիցքեր տալիս այս խաղերի ընթացքին: Մենք պէտք է գիտակցենք այն, որ այս միջոցառումները ոչ միայն մարզական մրցումներ են, այլեւ մեր ժողովրդի համերաշխութեան ու միասնութեան, միմեանց ճանաչելու եւ ընկերական ջերմ կապեր ստեղծելու եւս մէկ հիանալի հնարաւութիւն ու դրսեւորում:

ես ուրախ եմ, որ ապրելով Հայրենիքից դուրս, չէք մոռացել հայ լինելու մասին եւ այսքան մեծ խանդավառութեամբ էք վերաբերւում այս հայկական համախմբող սպորտային միջոցառմանը: Ցանկանում եմ նաեւ իւրաքանչիւր տարի բոլորիդ տեսնել Հայաստանում եւ Հայրենիքում անցկացուող մարզական եւ այլ միջոցառումներին:

Վստահ եմ, որ ձեր միաւորող, յաղթական ոգին եւ սպորտային այս մրցակցութիւնը նոր ու զօրաւոր լիցքեր են հաղորդելու բոլորիս, որպէսզի յաջորդող տարիներին այս խաղերը հիմք դրաձնենք աւելի մեծ համահայկական նեխաձեռնութիւնների:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տարի լրանում է Եւրոհայկական խաղերի անցկացման 20-ամեակը, եւ այս կապակցութեամբ շնորհաւորում Ձեզ եւ խաղերի հիմնադիր անձաց, որոնք կարողացան սկիզբը դնել այս հիանալի հայանպաստ նախաձեռնութեանը դարձնելով այն արդէն իսկ կայացած մարզական տօն:
Մաղթում եմ բոլորիդ, խաղերի բոլոր տարիների կազմակերպիչներին, մարզիկներին, մասնակիցներին ու աջակիցներին յաջողութիւններ, մարտական տրամադրութիւն ու յաղթական ոգի եւ ցանկանում, որ գալիք տարիներին էլ աւելի մեծ ոգեւորութեամբ ու ջանասիրութեամբ շարունակէք 20 տարի առաջ նախաձեռնած այս արդար գործը:

Scroll Up