ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա մեծանուն գրող Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն

Ապրիլի 22-ին, ժ.19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մեծանուն գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն, որին կմասնակցեն պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Մեծարման երեկոյին կներկայացվի Պերճ Զեյթունցյանի անցած ուղին, կընթերցվեն հատվածներ նրա ստեղծագործություններից, կցուցադրվեն դրվագներ  գրողի գործերի բեմականացումներից, գրականության մեծերի կարծիքները Պերճ Զեյթունցյանի մասին:

Scroll Up