ՀՀ սփյուռքի նախարարությունում կկայանա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Ապրիլի 1-ին, ժամը 16:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կկայանա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը կվարի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (հասցե՝ Վ.Սարգսյան 26/1, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Զեկույցով հանդես կգա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Սիրիահայերի՝ գործարարության զարգացման ծրագրերը կներկայացնի ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Վարազդատ Կարապետյանը:

Scroll Up