Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին ներկա կլինի երկրի արդարադատության նախարարը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հունվարի 29-ին Փարիզում կանցկացնի իր ամենամյա ընթրիքը՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի, հանրապետության ընտրված պաշտոնյաների եւ այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ: Այդ մասին գրում է ֆրանս-հայկական «Nouvelles d’Arménie» ամսագիրը:
Ամենամյա ընթրիքի պատվավոր հյուրերը կլինեն Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստին Տոբիրան, ֆրանսիացի քաղաքական լրագրող, փիլիսոփա եւ գրող Բեռնար Անրի Լեւին, աշխարհահռչակ շանսոնյե եւ Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Միջոցառման ընթացքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կազդարարի «2015թ.՝ ցեղասպանության հարյուրամյակ» ծրագրի մեկնարկը: Ընթրիքը տեղի կունենա «Salons Hoche»-ի սրահներից մեկում: