Շուշին մշակութային մայրաքաղաք է դառնում. Կարո Քեբաբջյան

Շուշին տարեցտարի դառնում է համայն հայության մշակութային մայրաքաղաք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքում ԱՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:

Նա նշել  է, որ բերադաքաղաքն օր-օրի զարգանում  է. բացվում  են նոր  մշակութային  և  կրթական  օջախներ, կառուցվում    շենքեր  ու  շինություններ:

«Յուրաքանչյուր  հայ  պետք է իր ներդրումն  ունենա Շուշիի  կերտման  գործում, որպեսզի ավերված քաղաքից հետք անգամ    չմնա: Ուրախալին այն  է, որ օրեցօր ավելանում  են քաղաքում ապրողների  թիվը. սա է 26 տարիների ամենամեծ  ձեռքբերումը»,- ասել  է  Կ.  Քեբաբջյանը:

Scroll Up