Սփյուռքի նախարարն ընդունեց Բրազիլիա գործուղված պարուսույցին
Փետրվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նախարարության և Սան Պաուլոյի Համազգային հայ կրթական և մշակութային միության մասնաճյուղի աջակցությամբ Բրազիլիա գործուղված պարուսույց Հովհաննես Դաշտոյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրա երկամսյա աշխատանքը Սան Պաուլոյում, նշեց, որ պարուսույցի այցով համայնքը նոր շունչ, ոգի է ստացել, և հատկապես գովելի է, որ հայ ազգային պարը հետաքրքրել է ոչ միայն երիտասարդներին, այլև տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների:
Շնորհակալությւոն հայտնելով ընդունելության համար՝ Հովհաննես Դաշտոյանը ներկայացրեց գործուղման արդյունքերը, պատմեց իր տպավորությունները Սան Պաուլոյի հայ համայնքի մասին: