Կարևորվեց մասնագիտական ցանցերի ստեղծումը

Հունվարի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության հետ, որին մասնակցեց նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:
Ներկայացվեցին 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվեցին անելիքները:
Քննարկվեց նախարարության ծրագրերին համահայկական կառույցների մասնակցության ձևաչափը:
Կարևորվեցին մասնագիտական ցանցերի ստեղծումը, առկա ընկերակցությունների մասնաճյուղերի բացումը տարբեր երկրներում, ինչպես նաև համայնքային հետազոտությունները և արտերկրում հայկական պատմամշակութային խնդիրների վերհանումն ու ծրագրերի մշակումը (Սուդան, Եթովպիա, Եգիպտոս, Հնդկաստան, Բանգլադեշ, Սինգապուր):