Նոր Ջուղայի Սկաուտները օժանդակեցին «Կարմիր մահիկ»-ին՝ մթերք առաքելու Իրանում տեղի ունեցած երկրաշարժի տուժածներին

Նոյեմբերի 17-ին Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միության Սկաուտական միավորի Երեց փաղանգի և Արի-Արենուշ հատվածների անդամ-անդամուհիները՝ որպես կամավորներ, այցելեցին Սպահան քաղաքում տեղակայված «Կարմիր մահիկ» կազմակերպության կենտրոնատեղի:
Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, մեր հայրենակիցները մասնակցեցին Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներին օժանդակելու նպատակով ժողովրդի կողմից նվիրաբերած սննդամթերքի, հագուստի և անհրաժեշտ այլ պարագանների փաթեթավորման գործին։