ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակի

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, նոյեմբերի 11–ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են Երևանում անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակի:
Նրանք մաքրել ու բարեկարգել են նախարարության նախաձեռնությամբ ստեղծված Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող «Հայ բարերարների ճեմուղին»:
Հավելենք, որ համաքաղաքային շաբաթօրյակին ներգրաված են եղել նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: