ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցն Արգենտինա՝լուսանկարներով
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 29-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով գտնվում էր Արգենտինայում՝ Բուենոս Այրեսում և Կորդոբայում: Նախարարի այցի բոլոր օրերը բովանդակալից էին. դրանք հագեցած էին տարբեր հանդիպումներով և հայաշունչ միջոցառումներով:
Այդ ընթացքում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքային իշխանությունների և համայնքային ներկայացուցիչների հետ, եղել է հայկական դպրոցներում, հոգևոր-մշակութային կառույցներում, այցելել հայկական կուսակցությունների գրասենյակներ:
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Հարավային Ամերիկա՝ լուսանկարների միջոցով:
Բուենոս Այրես
Կորդոբա