Օրեր առաջ Հալեպում վիրավորված հայ երիտասարդը մահացել է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Halep.jpg)
Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծման հետևանքով սեպտեմբերի 30-ին վիրավորված հայազգի Հարութ Ավագյանը մահացել է: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօրը»-ը, այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Ավագյանը վիրավորում էր ստացել Հալեպի Թելեֆոն Հաուաի թաղամասում: Հարութ Ավագյանը ծնվել էր 1981թին: