Հալեպում հայեր են զոհվել

Այսօր առավոտյան զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Նոր գյուղում գտնվող Ազգ. Պատսպարանի սաները ժամանակավորապես փոխադրվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր:

Րոպեներ առաջ զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Վիլլաներ թաղամասը: Ս. Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով արձանագրվել են հայ զոհեր և վիրավորներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին  հայտնում է «Գանձասար» պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Շտապ օգնության ծառայողները շրջափակել են շրջանը: Հալեպի շտապ օգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց:

Ազգ. Քարեն Եփփե ճեմարանի տնօրենությունը ապահովության նպատակով աշակերտներին անմիջապես տեղափոխել է ներքնահարկ:

Scroll Up