Հալեպում 600 վիրավորներին օգնելու համար տարհանելու անհրաժեշտություն կա

Հալեպում հարյուրավոր սիրիացի վիրավորներին օգնելու համար անհրաժեշտ է նրանց տարհանել քաղաքի արևելքում պաշարված տարածքներից:

«Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հայտարարել Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնացի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին:

«Հաստատվել է, որ 600 վիրավորին հնարավոր չէ տրամադրել անհրաժեշտ օգնություն»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում բժշկական  նպատակներով վիրավորվածներին տարհանելն առավել առաջնային է դառնում:

Scroll Up