Թուրքիայում միակ ցուցանակը որտեղ գրված է Հայկական թագավորություն

Թուրքիայում կա եզակի ցուցանակ, որտեղ նշված է Հայկական թագավորություն։

Ներկայիս Թուրքիայի տարածքում հայտնված հայկական Կիլիկիան թագավորության օրոք կառուցված եւ ներկայում մզկիթի վերածված Տարսոնի Սուրբ Պողոս եկեղեցու պատին փակցված ցուցանակի վրա թուրքերենով ու անգլերենով գրված է, որ եկեղեցին կառուցվել է 11–րդ դարում Հայկական թագավորության ժամանակ Օշին թագավորի կողմից:

Ըստ News.am-ի՝ սա եզակի գրություն է, որովհետեւ Թուրքիայի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների, այդ թվում Բագրատունյաց մայրաքաղաք Անիում որեւէ տեղ նշված չի հայ կամ Հայաստան բառը։  Իսկ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ցուցանակի վրա միայն 2015–ին ավելացվեց «հայկական եկեղեցի» արտահայությունը։ Իսկ Հայաստան կամ Հայկական թագավորություն գրությունը բացի Սուրբ Պողոս եկեղեցու ցուցանակից, այլ տեղ չկա։

Scroll Up