ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարդուղյանին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հանրաճանաչ մատնահարդար, «Jessica» հանրահայտ ապրանքանիշի և աշխարհի խոշորագույն քաղաքներում եղունգների մասնագիտական խնամքի կենտրոնների հիմնադիր  Ջեսիկա  Վարդուղյանին:

Ջերմ, անկաշկանդ զրույցն ընթացավ Ջեսիկա Վարդուղյանի մասնագիտական նվաճումների, հայկական արմատների, հայության հետ ունեցած կապերի, Հայաստանում իրականացվելիք ծրագրերի և այլ հարցերի շուրջ:

Scroll Up