Բեյրութում մանկատունը ղեկավարած զույգի թոռները եւ Ցեղասպանությունը վերապրածների թոռները հանդիպել են Սիդնեյում

Ավստրալիայում տեղի է ունեցել Լիբանանում հայ որբերի համար մանկատունը ղեկավարած զույգի թոռների հանդիպումը Հայոց ցեղասպանությունը վերապրած ավստրալահայերի հետ:

Ջոն ու Դեւիդ Քնուդսոն եղբայրները իրենց պապիկ Ջոն Հենրի Քնուդսենին չեն տեսել, բայց ընտանիքում միշտ հիշում են նրա քաջության, անձնվիրության ու սրտացավության մասին:

Ջոն Հենրի Քնուդսենը Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է եղել, սակայն նրա արժանիքները հատկապես հիշարժան են ռազմական գործողությունների ավարտից հետո: Նորզելանդացի զինվորն ու նրա ավստրալուհի կին Լիդիան մեկնել էին Մերձավոր արեւելք՝ օգնելու հայ որբերին, որոնց զանգվածային կոտորածներից հետո աքսորել էին Թուրքիայից, ըստ News.am-ի` հայտնում էSBS–ը:

Ամուսինները միացել էին Օգնություն Մերձավոր արեւելքին շարժմանը ու նշանակվել Բեյրութում 1700 հայ որբերի համար մանկատան ղեկավարներ: 1929 թ. մանկատունը փակվել է, Ջոնն ու Լիդիան բնակություն են հաստատել Ավստրալիայում:

Նորա Գրիգորյանի պապը՝ Միհրան Թերզյանը ութ տարեկան է եղել, երբ նրան օթեւան են տրամադրել Քնուդսենները: «Նրանց կյանքը ավստրալացիներն են փրկել: Ես հպարտ եմ, որ ավստրալուհի եմ, նաեւ որ հայուհի եմ»,- ասում է Նորան:

Ջոնի ու Դեւիդի խոսքով իրենց տատն ու պապը շատ շոյված կլինեին, որ իրենց ջանքերը գնահատվել են:

Scroll Up