Մյունխենում արտակարգ դրություն է մտցվել.վերջին տվյալներով զոհվել է 10 մարդ

Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 16 մարդ, հաղորդում է ոստիկանությունը: Զոհվածների թվում դեռահասներ են, տուժել են նաև երեխաներ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքային ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

NTV գործակալության տվյալներով Մյունխենի հրաձգության հեղինակը իրանցի 18- ամյա երիտասարդ է, ով ունի գերմանական եւ իրանական քաղաքացիություն: Նշվում է, որ նա Մյունխենում է բնակվել արդեն մի քանի տարի։ Ոստիկանության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենց տվյալներով՝ հարձակվողը միայնակ է գործել և նախկինում գործ չի ունեցել իրավապահների հետ։ Նրա դին գտնվել է հրաձիգների որոնման հատուկ գործողության ընթացքում։ Սկզբում տեղեկություններ կային, թե հարձակվողները երեքն են։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։ Երիտասարդի կատարած հարձակման շարժառիթները հայտնի չեն։

Մյունխենում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել:

Սոցցանցերի օգտատերերը #PrayForMunich հեշթեգով հարգում են Մյունխենի զոհերի հիշատակը, գրում է armradio.am-ը:

Scroll Up