«Ջավաքի ճամբար-2016». տեսանյութ

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում «Ջավաքի ճամբար» ծրագրի հանդիսավոր բացումն էր, որին ներկա էին հոգևոր հայրեր, ծնողներ, ՀՕՄ-ուհիներ: Բացման խոսքով հանդես եկավ ՎՀՕՄ-ի Վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը, 130 ճամբարականների համար իր օրհնանքը բերեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ավագ քահանա Տեր-Եղիշե Հարությունյանը: Ճամբարի ծրագիրը ներկայացրեց ճամբարի խմբապետերի պատասխանատու Գառնի Արմենիանը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net կայքից:

Արդեն հինգերորդ տարին է՝ ՎՀՕՄ-ի կառույցի ծրագրով և  ԱՄՆ-ի Արևելյան ափի Երիտասարդական միության անդամներն իրենց նախաձեռնությամբ և օժանդակությամբ Ջավախքում կազմակերպում են «Ջավախքի ճամբար» ծրագիրը, որն առաջին երեք տարիներին կազմակերպվում էր միայն Ախալքալաքի և Ախալցխայի շրջաններում: 2015թ. կազմակերպվեց չորս շրջաններում՝ Ախալցխա, Ախալքալաք, Նինոծմինդա և Ծալկա: Այս տարի ևս ճամբարը կազմակերպվում է չորս շրջաններում:

Ճամբարը կազմակերպվում է 10-12 օրվա համար, որում ընդգրկվում են 7-15 տարեկան երեխաներ: Ճամբարականների օրն սկսվում է ժամը 9:30-ին, ավարտվում ՝17:00-ին:  Ճամբարի օրերին երեխաների հետ կազմակերպվում են դասախոսություններ՝ Հայոց պատմության, հայ  նշանավոր գործիչների, գյուտարարների մասին թեմաներով: Անց են կազվում հայկական ազգագրական երգերի, պարերի ուսուցման, ձեռքի աշխատանքի, մարմնամարզության և մանկական խաղերի դասաժամեր: Ծրագրում նախատեսված է նաև փոքրիկ շրջապտույտներ: Ամեն տարի յուրաքանչյուր Ճամբարին մասնակցում են 115-125 երեխա:

Scroll Up