Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/565.Ambassador-Seyranyans-meeting-with-Cardinal-Dominik-Duka-11.10.2013.jpg)
Հոկտեմբերի 10-ին Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարան, ուր հանդիպում ունեցավ Պրահայի արքեպիսկոպոս, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան հայ-չեխական մշակութային եւ եկեղեցական առնչություններին, քննարկեցին Հայ առաքելական եկեղեցու եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու գործակցության հեռանկարները, խոսեցին համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ համայնքին վերաբերող հարցեր, մասնավորապես մայրաքաղաք Պրահայում հայկական եկեղեցի կառուցելու հնարավորությունը: Կարդինալ Դոմինիկ Դուկան պատրաստակամություն հայտնեց հնարավոր օժանդակություն ցուցաբերել չեխահայերին: Այս մասին «Հայերն այսօր» -ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: