Միչիգանի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանությունը դպրոցների կրթական ծրագրում ներառելու օրինագիծը

Միչիգան նահանգում երեխաներին առաջիկայում կուսուցանեն Հոլոքոստի և 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին` ըստ նահանգի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատած նոր օրինագծի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով Horizonweekly­-ն, Հանրապետական Կլինտ Կեստոյի ներկայացրած օրինագիծն արժանացել է նահանգի Սենատի հավանությանը:

Օրինագծի համաձայն` նահանգապետ Ռիկ Սնայդերը պետք է 15 հոգուց բաղկացած հանձնաժողով ձևավորի Ցեղասպանության վերաբերյալ կրթության կազմակերպման համար: Դպրոցական ծրագրում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ կանցկացվեն 8­12­-րդ դասարանի երեխաների համար:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Բիեդան առաջարկել է նախագծում ներառել նաև Դարֆուրում, Կամբոջայում, Ռուանդայում և Բոսնիայում տեղի ունեցած կոտորածները:

Scroll Up