ԻՊ- ն հայերին արգելել է հեռանալ Ռաքայից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/ISIS-620x300.jpg)
«Իսլամական պետությունն» արգելում է հայերին եւ այլ քրիստոնյաների հեռանալ իր հռչակած մայրաքաղաքից, հայտնում է Fox News- ը՝ հղում անելով ԻՊ վերահսկած տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների մասին հաղորդող գաղտնի խմբի թվիթերյան գրառումը։
Ենթադրվում է, որ Ռաքայում այժմ բնակվում է մոտ 40 քրիստոնյա ընտանիք, որոնք ջիզա՝ անհավատների հարկ են վճարում՝ իրենց անվտանգության ապահովության համար։
«Սիրիայում եւ Իրաքում բնակվող ցանկացած քրիստոնյա գտնվում է շատ վտանգավոր վիճակում։ Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնեական եկեղեցին շարունակի իր գոյությունը՝ հատկապես ԻՊ զավթած շրջաններում»,- armradio.am-Ի փոխանցմամբ՝ Fox News- ին հայտնել է «Բաց դռներ» ամերիկյան քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դեւիդ Քարին։