Առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան

Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան:
Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, ասվում է Կահիրեյում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ: