Հալեպում հայ զինծառայող է զոհվել
Մարտի 20-ին ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբավորման զինյալները փորձել են ներթափանցել Հալեպի արդյունաբերական շրջան՝ Շեյխ Նաջջար, սակայն սիրիական բանակը հետ է մղել հարձակումը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
Բախումների ընթացքում սիրիական բանակը զոհեր է տվել: Զոհերի թվում է նաև սիրիական բանակի հայազգի զինծառայող, 1994 թվականին ծնված Գևորգ Մկրտիչյանը: