Մահացել է ամերիկահայ ճանաչված լրագրող Բեն Բաղդիկյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/ben-baghdikian.jpg)
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ մարտի 11-ին, 96 տարեկան հասակում մահացել է ամերիկահայ ճանաչված լրագրող, քննադատ Բեն Բաղդիկյանը:
Մեծ հեղինակություն վայելող ամերիկյան մեդիա քննադատ, պրոֆեսիոնալ լրագրող, մանկավարժ, Կալիֆոռնիայի համալսարանի լրագրության ֆակուլտետի վաստակավոր դեկան, լրագրության ասպարեզում ամանահեղինակավոր Պուլիցերյան մրցանակակիր, ամերիկյան հայտնի «Վաշինգտոն փոստ» բյուրոյի նախագահ, ավելի ուշ միևնույն թերթի ազգային լուրերի պատասխանատու խմբագիր, հետագայում նաև պարբերականի օմբուցմեն Բեն Բաղդիկյանը ծնվել է 1920թ Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում:
Շատ փոքր հասակում, երբ մայրը մահացել է, նա մեծացել է մանկատանը, ինչն էլ դարձել է պատճառ, որ մոռանա մայրենի լեզուն:
Լրագրողի մասնկագիտական կարիերա սկսել է 1941թ-ից` աշխատելով ոլորտի ամենահեղիանակավոր լրատվամիջոցներում: Միևնույն ժամանակ քննադատական հոդվածներ է գրել զանգվածային լրատվամիջոցների հասցեին: 1951թ Բաղդիկյանը մի քանի տարի աշխատել է որպես “Morning union” հանդեսի թղթակից:
1960-ականներին նրան նկատել է «Վաշինգտոն փոստ» պարբերականի ղեկավարությունը և հրավիրել աշխատանքի: Այդ տարիներին էլ աճել է Բեն Բաղդիկյան լրագրողի հեղինակությունը:
1970-ականներին Բաղդիկյանն արդեն պարբերականի գլխավոր խմբագիրն էր: Միևնույն ժամանակ համագործակցել է «Նյու Յորք թայմս»-ի, «Բոստոն գլոբ»ի, «Ֆորչուն»-ի, «Թայմ»-ի և արևմտյան Ամերիկայի մի շարք այլ հանդեսների հետ:
Նրան պատվիրում էին գրքեր գրել երկրում տեղի ունեցող առանձին սոցաիալական գործընթացների վերաբերյալ:
1971թ «Հարպեր և Ռոու» հրատարակչությունը տպագրել է Բաղդիկյանի «Տեղեկատվական մեքենանաներ» գիրքը, որում հեղինակը բացահայտել է տեղեկատվություն հավաքելու և սպառողին հասցնելու մասնագիտական յուրահատկությունները, ինչպես նաև դրա ընկալումը սպառողի կողմից:
1975թ` Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցին, ամերիկյան պարբերականները սկսեցին նախազգուշացնել հայերի կողմից պատրաստվող ծրագրերի մասին: Նման աշրավի հեղինակները թուրքերի կողմից վարձված հանդեսներն էին: Բաղդիկյանը չդիմանալով նման զեղծարարությանը, գործի դրեց մասնագիտական ողջ ներուժն ու նման հայտարարություններով հանդես եկող պարբերականներից մեկի խմբագրությանը ստիպեց հրապարակավ ներողություն խնդրել իրենց տպագրած ստահոդ լուրերի համար:
Դրանից հետո, քիչ թե շատ իրեն հարգող հեղինակ Հայկական թեման քննարկման առարկա դարձնելիս երկար ծանր ու թեթև էր անում և սեփական մտքերն արտահայտելուց առաջ մանրակրկիտ ֆիլտրում:
Բաղդիկյանի ելույթները Հայկական թեմայով օգնեցին անցնել ռուբիկոնը: Նա միացավ Հայ բարեգործական ընդհանուր միությանը: Սկսեց հոդվածներ գրել նաև արտերկրներում հրատարակվող հայկական պարբերականներում և կանոնանավոր կերպով հաճախել հայկական եկեղեցի:
1978թ Բաղդիկյանը հրավեր ստացավ մշտական դասախոսել Բերքլիի համալսարանի լրագրության ֆակուլտետում: 1982թ Բաղդիկյանին շնորհվեց է դոկտորի կոչում: Նրա հեղինակած գրքերից են «Ես հայ եմ»՝ 2000թ, «Բեն Բաղդիկյան. լրագող հանուն արդարության»:
Ամենամեծ հեղինակություն վայելող հայազգի լրագրողի մրցանակների և պարգևների շարքը համալրում են լրագրության ասպարզում հետազոտությունների և քննադատությունների համար շնորհված Պուլիցերյան մրցանակը, ամերիկյան հասարակության լրագրության դպրոցի ադմինիստրացիայի կողից շնորհված «Լրագրության ասպարեզում ամենաճանաչված քննադատ» մրցանակը, Ջեյմս Մեդիսոնի անվան մրցանակը, ամերիկյան գրադարանների ասոցիայի մրցանակը և այլն: