Մայրենիի տոնը Ուֆայում

Փետրվարի 21-ին Ուֆայի հայ համայնքը (նախագահ` Ա. Դալարյան)՝ հայկական կիրակնօրյա դպրոցի մասնակցությամբ, կազմակերպել էր միջոցառում` նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Ուֆայի հայկական համայնքից:
Միջոցառման սկզբում դպրոցականներն ասմունքեցին և երգեցին: Այնուհետև երիտասարդների մասնակցությամբ ծավալվեց կլոր-սեղան քննարկում՝ «Մայրենիով պահենք Սփյուռքը» խորագրով: Զրույցը ընթացավ Մայրենիի նշանակության և որ ամենակարևորն է` լեզվի պաշտպանության խնդիրների շուրջ: Վերջում բոլոր մասնակիցներին բաժանվեց համապատասխան թեմայով օրացույց: