Մանկական տոնական հանդես Սոֆիայում

Հունվարի 9-ին Սոֆիայի հայկական ազգային տան դահլիճում երեխների համար տեղի ունեցավ տոնական հանդես Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Տոնակատարությունը բացեցին «Նաիրի» պարախմբի ամենափոքրիկները, որոնցից մի քանիսի համար դա առաջին ելույթն էր: Ապա երիտասարդական «Ընկեր» խմբավորությունը վարեց խաղեր:
Սիրված եգիչ Հայկաշոտ Աղասյանն էլ ներկաների տրամադրությունը բարձրացրեց հայտնի մանկական երգերով: Մանուկները հաճույքով պատասխանում էին նրա հարցերին, երգում և պարում նրա հետ: Ըստ ավանդույթի՝ հյուր եկավ Կաղանդ պապը Ձյունանուշիկի հետ: Լսելով երեխների արտասանություներն ու երգերը՝ նա բոլորին նվերներ բաժանեց: Մայրաքաղաքի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհուրդի կողմից պատրաստած տոնը անմոռանալի վառ հուշեր նվիրեց հայ մանուկներին:
Գոհար Խնկանոսյան
Լուսանկարներ՝ Մարի Քնալյան