«Բարի տարի, փոքրի՛կ». աջակցություն սիրիահայ երեխաներին». ծրագրի առաջին արձագանքները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/Cragir.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականի նախաձեռնությամբ և Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի, ԵՌԱԳՈՅՆ պարբերականի համագործակցությամբ՝ «Բարի տարի, փոքրի՛կ» բարեգործական ծրագրի մեկնարկը տրված է: Արդեն ստացվում են առաջին արձագանքները Սփյուռքի կազմակերպություններից, անհատներից (Ռուսաստանի դաշնության մի քանի քաղաքներից՝ Ադիգեա, Կրասնոդար, Տուապսե, Արգենտինայից և Կանադայից):
Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող 1-16 տարեկան սիրիահայ երեխաներին ամանորյա նվերներ պատրաստելու կոչին արձագանքեցին նաև Հայաստանից: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Լիանա Դավթյանի նախաձեռնությամբ` վարչական շրջանի մի շարք մանկապարտեզների տնօրեններ երեկ այցելեցին «Հայերն այսօր»՝ փոխանցելու իրենց կողմից պատրաստված նվերները (հագուստ, խաղալիքներ, քաղցրավենիք) փոքրիկներին:
Հիշեցնենք, որ բոլոր նրանք, ովքեր նվերներ պատրաստելու ցանկություն ունեն, կարող են զանգահարել (+374 10) 53 09 38 հեռախոսահամարով կամ գրել hayernaysor@gmail.com, info@yerakouyn.com,editor@horizonweekly.ca էլեկտրոնային հասցեներին, որպեսզի նրանց տրամադրվի երեխայի անունը, տարիքն ու բնակության վայրը:
Սփյուռքի մեր հայրենակիցները ցանկության դեպքում կարող են օnline գնումներ կատարել կամ գնել նվերները և ուղարկել հետևյալ հասցեով՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ, ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն, Զ. Քանաքեռցի 1, Երևան 0052, ՀՀ:
Ուղարկելոււց առաջ խնդրում ենք ccsaingo@yahoo.com և hayernaysor@gmail.com էլեկտրոնային հասցեներին ուղարկել նվերների ապրանքագիրը ( անվանացանկ, կշիռ, արժեք):