Համերգ՝ նվիրված համամարդկային խաղաղությանը
Դեկտեմբերի 19-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված համամարդկային խաղաղությանը:
Ելույթ են ունենալու Արգենտինայում ճանաչում ունեցող երաժիշտներ ու անհատ կատարողներ: Համերգին մասնակցելու հրավեր են ստացել նաև արգենտինահայ երաժիշտ Գագիկ Գասպարյանը և կոմպոզիտոր Մարիա Քրիստինա Կասեմը, որը ծագումով հայ է:
Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացրեց Գագիկ Գասպարյանը: Երաժիշտը հանդես կգա հայկական մեղեդիների կատարումներով, ինչպես նաև «Հայու հոգին» ստեղծագործության պրեմիերայով, որի հեղինակը Մարիա Քրիստինան է:
Համերգը կկայանա Արգենտինայի փաստաբանների միությունում:
Հավելենք, որ Գագիկ Գասպարյանը 2015 թվականի իր բոլոր ելույթները նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նպատակը՝ օտար հանդիսատեսին 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին իրազեկելն է: