Ավարտվեց ԳՈՀԱՐ–ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգների շարքը

Լիբանանի «Forum De Beyrouth» սրահում հոկտեմբերի 29–ին, 30–ին, 31–ին եւ նոյեմբերի 1–ին ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ ու երգչախումբը հնչեցնում էր բոլոր ժամանակների հայկական սիրված երգերը։ Այս մասին կը յայտնէ Գոհար խումբի մամլոյ ծառայութիւնը։

Համերգների շարքը կազմակերպված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եւ ընտրվել էր խորհրդանշական 100 ստեղծագործություն, որ պետք է լիբանանահայությանը մատուցվեր համերգային չորս օրերի ընթացքում։

«Դլե յաման», «Խիո, խիո», «Կիլիկիա», «Զարթիր լաո», «Հորովել», «Մոկաց հարսներ», «Հայրենիք» ու տասնյակ այլ ստեղծագործություններ ուղեկցվում էին լուսային ու գունային գեղեցիկ էֆեկտներով եւ LED էկրանների անիմացիաներով։

Նվագախմբի ու երգչախմբի մասնակիցները, պարուհիները եւ 16 մենակատարները, այդ թվում՝ Արաքսյա Ամիրխանյանը, Արմեն Դավթյանը, Գրիգոր Աբրահամյանը, Գեւորգ Խաչատրյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդգար Դանիելյանը, Էլյա Թաշչյանը, Լիաննա Թեւոսյանը, Հասմիկ Թորոսյանը, Հայկ Տիգրանյանը, Մարգար Եղիազարյանը, Մերի Մնջոյանը, Մոնիկա Մանուչարովան, Սարգիս Աղամալյանը, Սերգեյ Սարգսյանը եւ Վարդան Բադալյանը համերգների ընթացքում բազմիցս ոգեւորել ու հուզել են ներկաներին։

Բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել ԳՈՀԱՐ–ի լիբանանյան համերգների շարքին, այն վայելել են Առաջին ալիքի արբանյակային ուղիղ հեռարձակմամբ եւ առցանց։

Ի դեպ, համերգների շարքից դեռ օրեր առաջ համերգների բոլոր տոմսերը սպառվել են։

KOHAR1  KOHAR_03

Scroll Up