Ամերիկյան քաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ տեղի կունենա

Ամերիկյան Նյու Յորք նահանգի Տրոյա քաղաքում հոկտեմբերի 11-ին համերգ տեղի կունենա՝ նվիրված Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
timesunion.com-ի փոխանցմամբ՝ համերգին կմասնակցեն հայկական, հրեական, հունական, իտալական եւ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչներ, գրում է news.am-ը:
Համերգի առաջին մասում ելույթ կունենան ազգային տարբեր համույթներ, այդ թվում՝ հայկական: Երկրորդ հատվածում Նյու Յորքի Կաթոլիկ երգչախումբը հայկական երգեր կկատարի: